Կարևոր իրադարձություններ

Սպասվում են տեղումներ

16 Ապրիլ, 2025 13:30
Սպասվում են տեղումներ

​Երևանում ապրիլի 16-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է կարճատև անձրև: Ապրիլի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

Մարզերում ապրիլի 16-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում ձյան տեսքով:

Ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 16-ին և 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-21-ին աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։

Լրահոս

Դիտել ավելին