Կարևոր իրադարձություններ

Չինաստանն ու Եգիպտոսը կանցկացնեն առաջին համատեղ ռազմաօդային զորավարժությունները

16 Ապրիլ, 2025 21:25
Չինաստանն ու Եգիպտոսը կանցկացնեն առաջին համատեղ ռազմաօդային զորավարժությունները

Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժանքներ կանցկացնեն Եգիպտոսում այս տարվա ապրիլի կեսից մինչև մայիսի սկիզբը, ասված է Չինաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։

Սա լինելու է երկու երկրների ռազմաօդային ուժերի առաջին համատեղ զորավարժությունը, որը կարևոր նշանակություն ունի երկու երկրների զինված ուժերի միջև գործնական հարաբերությունները խթանելու և փոխադարձ վստահության ամրապնդման համար։

Լրահոս

Դիտել ավելին