Կարևոր իրադարձություններ

Երևանի ավագանու անդամի կնոջ մեքենան էր այրվել. ձերբակալված կա

08 Մայիս, 2025 10:32
Երևանի ավագանու անդամի կնոջ մեքենան էր այրվել. ձերբակալված կա

Մայիսի 6-ին` ժամը 4։22-ին, հաղորդում էր ստացվել, որ մայրաքաղաքի Մկրտիչ Սեդրակյան փողոցում՝ Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենա է այրվում։

Հայտնում են ՆԳՆ-ից։

Գույքի դիտավորյալ վնասման դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ։ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողների անհետաձգելի, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 7-ին հանցանքը կատարելու անմիջական կասկածի հիմքով ձերբակալվել է մեկ անձ։

Նա ներկայացվել է նախաքննական մարմին։

Միջոցառումները շարունակվում են։

Լրահոս

Դիտել ավելին