Այս շաբաթը «վճռորոշ» կլինի Ուկրաինայի ապագայի համար, հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Հռոմում ԱՄՆ փոխնախագահ Ջել Դի Վենսի հետ բանակցությունների ժամանակ, գրում է rbc.ru-ն:
«Մեզ միավորում է այն, որ մենք ցանկանում ենք արդար և տևական խաղաղություն Ուկրաինայի համար: Մենք գիտենք, թե որքանով եք հանձնառու ԱՄՆ-ն պատերազմը դադարեցնելու հարցում, և ես շնորհակալ եմ ձեզ դրա համար: Այժմ, անշուշտ, կարևոր է, որ մենք առաջ շարժվենք, և ես կարծում եմ, որ հաջորդ շաբաթը վճռորոշ կլինի այս հարցում»,- ասել է նա կիրակի:
Վենսն իր հերթին ասել է, որ ԵՄ-ն Միացյալ Նահանգների կարևոր դաշնակիցն է, չնայած «որոշ տարաձայնություններին, ինչպես երբեմն պատահում է ընկերների հետ առևտրի նման հարցերի շուրջ»։
«Բայց մենք ունենք նաև բազմաթիվ պայմանավորվածություններ, շատ հարցեր, որոնց վրա պետք է միասին աշխատենք»,- հավելել է նա։