Մայիսի 24-ին 20 օր որոնողական աշխատանքներից հետո 2-ամյա Տիգրանին հայտնաբերեցին Մարմարիկ գետում։
2-ամյա Տիգրանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ մայիսի 26-ին, Մարմարիկում՝ փոքրիկ Տիգրանի տանը։ Հուղարկավորությունը՝ հաջորդ օրը՝ մայիսի 27-ին, նույն տեղից։
Նշենք, որ մայիսի 4-ին Կոտայքի մարզի անչափահաս բնակչի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել էի քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: