Հունիսի 3-ին՝ ամը 15:00-ի սահմաններում, Նուբարաշենի խճուղուց դեպի Նուբարաշեն տանող ճանապարհահատվածում՝ գերեզմանների մոտ, բախվել են «Hyundai Elantra»-ն ու ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված «Pickup»-ը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ:
Բախման հետևանքով «Pickup»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը:
Պարզվել է, որ «Pickup»-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժին:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: