Կարևոր իրադարձություններ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» 38,9 մլն դրամով շատ սուբսիդիա կտրամադրի

12 Հունիս, 2025 13:30
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» 38,9 մլն դրամով շատ սուբսիդիա կտրամադրի

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին 38,9 մլն դրամով շատ սուբսիդիա կտրամադրի 2024 թվականի համար: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում

Որոշման նախագծում նշվում է, որ ՀԿԵ-ի կողմից վճարվող կոնցեսիոն տարեկան վճարը ծրագրավորվածից ավելի է եղել (նախատեսված ավելի քան 231 մլն դրամի փոխարեն կազմել է ավելի քան 270 մլն դրամ:

Սուբսիդիայի համաձայնեցված չափը 2009-2010 թթ. համար կազմել է 10 տոկոս, 2011-2012 թթ. համար` 15 տոկոս, 2013 թ. համար` 20 տոկոս, 2014-2015 թթ. համար` 25 տոկոս, 2016-2038 թթ. համար` 30 տոկոս:

Լրահոս

Դիտել ավելին