Կարևոր իրադարձություններ

Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք

15 Հունիս, 2025 14:22
Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք

Հունիսի 14-ի՝ ժամը 19։30-ից մինչև հունիսի 15-ի՝ ժամը 11։45-ը, ՆԳՆ Փրկարար ծառայությունում ահազանգեր են ստացվել ուժեղ քամու, հորդառատ անձրևի և տեղացած կարկուտի հետևանքով գրանցված դեպքերի վերաբերյալ:

Ինչպես հայտնել են նախարարությունից, Արփինե Սարգսյանի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության, հայտարարվել է անձնակազմի հավաք:

Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից սահմանված կարգով սպասարկվել են բոլոր դեպքերը: Աշխատանքները համակարգել է ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:

Մասնավորապես՝ փրկարարներն իրականացրել են տարածքների սահմանազատման, տանիքների, կառուցատարրերի ապամոնտաժման, անձրևատար խողովակների ամրացման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ:

Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 1, Արագածոտնի մարզում՝ 3, Լոռու մարզում՝ 1, Շիրակի մարզում՝ 33 դեպք։

Ուժեղ քամուց պատճառված վնասների արդյունքում զոհեր և տուժածներ չկան:

Հունիսի 14-ի ժամը 19։30-ից մինչև 21։40-ը Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում տեղացել է կարկուտ, վնասվել են 4 տրանպորտային միջոց։

Լրահոս

Դիտել ավելին