Կարևոր իրադարձություններ

Դեսպան Ղևոնդյանը Ղրղզստանի ԱԳ փոխնախարարին տեղեկացրել է Հարավային Կովկասում խաղաղության ՀՀ ջանքերի մասին

03 Հուլիս, 2025 11:00
Դեսպան Ղևոնդյանը Ղրղզստանի ԱԳ փոխնախարարին տեղեկացրել է Հարավային Կովկասում խաղաղության ՀՀ ջանքերի մասին

2025 թ. հուլիսի 2-ին կայացել է Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի տեղակալ Մեդեռ Աբակիռովի հետ։ Այս մասին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպմանը դիտարկվել է քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում Հայաստանի և Ղրղզստանի միջպետական փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Մտքեր են փոխանակվել առաջիկա երկկողմ և բազմակողմ միջոցառումների ժամանակացույցի և նախապատրաստական աշխատանքների ընթացքի շուրջ։

Նախարարի տեղակալ Մ. Աբակիռովը նաև տեղեկացվել է Հայաստանի ջանքերից՝ միտված Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը։

Դեսպան Ա․Ղևոնդյանը առանձին հանդիպում է ունեցել նաև Ղրղզստանի պետական արարողակարգի ղեկավար Կայռատ Տուռսունկուլովի հետ։

Լրահոս

Դիտել ավելին