Կարևոր իրադարձություններ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով Սաուդյան Արաբիայում է

04 Հուլիս, 2025 17:15
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով Սաուդյան Արաբիայում է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Ithra մշակութային կենտրոնի հրավերով հուլիսի 1-10-ը հյուրախաղերով գտնվում է Սաուդյան Արաբիայի Դահրան քաղաքում։

Նվագախումբը Ithra թատրոնում ներկայացնում է «Ուոլթ Դիսնեյ» ընկերության «Սառցե սիրտը» և «Առյուծ արքա» հայտնի մուլտֆիլմերի երաժշտությունը։ Համերգները ղեկավարում է դիրիժոր Էրիկ Օքսները։

Համերգային երեկոները զուգորդվում են նորարարական լուծումներով, էկրանին ցուցադրվող պատկերներով։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նվագախումբը Սաուդյան Արաբիայում սպասված հյուր է։ Այս տարի արդեն ելույթներ է ունեցել Ithra թատրոնում՝ ներկայացնելով Game on համերգային ծրագիրը, որի ընթացքում հնչել են համակարգչային հայտնի խաղերի համար գրված մեղեդիները՝ փոխադրված սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար։

Լրահոս

Դիտել ավելին