Կարևոր իրադարձություններ

Կարևոր է, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ամբողջության մեջ է իրական աշխարհի հետ. վարչապետ

10 Սեպտեմբեր, 2025 17:49
Կարևոր է, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ամբողջության մեջ է իրական աշխարհի հետ. վարչապետ

Վերջին տարիներին աշխարհը մեզ համար ավելի ծանոթ և ավելի տեսանելի, ավելի ու ավելի կանխատեսելի վայր է դառնում, և դա կապված է մեր մտածողության բանաձևերի զարգացման հետ, որովհետև կարծում եմ, որ մենք ի վերջո պետք է վստահ լինենք, որ մեր մտածողությունն ունի այնքան հարթություններ, ինչքան հարթություններ ունի աշխարհը:

Աս մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հարցին:

«Ես կարծում եմ, որ վերջին շրջանի մի շարք իրադարձություններ և արձագանքներ շատ տեսանելի են ցույց տալիս իմ ասած տեսության պրակտիկ իրականացումը, որովհետև երբեմն որոշակի քաղաքական դիսոնանս կա, և շատ վերլուծաբաններ չեն կարողանում արձանագրել, բացատրել կամ պատասխանել հարցին՝ ինչպես է հնարավոր ռազմավարական գործընկերություն ունենալ ԱՄՆ-ի հետ, և ռազմավարական գործընկերություն ունենալ Չինաստանի հետ, և պատրաստվել ռազմավարական գործընկերություն ունենալ Իրանի Իսլամական Հանրապետույթյան հետ, և այդպես շարունակ:

Մեր գործողությունների, այդ թվում՝ մեր բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության նպատակներից մեկն այն է, որ մենք մեզ համար բացենք տեսադաշտ, հորիզոն. այդ հորիզոնը բացելու համար մենք պետք է կարողանանք ինքներս մեզ այդ աշխարհում ավելի լավ, ավելի ամբողջական, ավելի խորությամբ ընկալենք: Սա է պատճառը, որ ես առիթ եմ ունեցել ասելու՝ կարևոր է, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ամբողջության մեջ է իրական աշխարհի հետ: Կարևոր է, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը կտրված չլինի իրական աշխարհից»,- ասաց վարչապետը:

Լրահոս

Դիտել ավելին