Կարևոր իրադարձություններ

Կապ չունեմ և չեմ էլ պատրաստվում օգտվել այդ սուպերմարկետից. Աննա Հակոբյանը «88» սուպերմարկետների մասին

02 Դեկտեմբեր, 2025 14:47
Կապ չունեմ և չեմ էլ պատրաստվում օգտվել այդ սուպերմարկետից. Աննա Հակոբյանը «88» սուպերմարկետների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կին Աննա Հակոբյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ կտրականապես հերքելով «88» սուպերմարկետների հետ որևէ կապ։
Հակոբյանի խոսքով՝ իր ընտանիքը երբեք չի օգտվել տվյալ ցանցից, իսկ ինքը չի եղել դրանցից որևէ խանութում։ «Չգիտեմ, թե ինչ խանութներ են, որտեղ են գտնվում և ինչ որակի ծառայություն են մատուցում։ Անկեղծ ասած՝ չեմ էլ պատրաստվում երբևէ օգտվել «88» կոչված խանութներից»,– նշել է նա։
Հակոբյանը հավելել է, որ շուրջ 20 տարի ընտանիքը գնումները կատարում է Երևանի երկու այլ սուպերմարկետների ցանցերից, իսկ միրգ-բանջարեղեն գնում են փողոցային փոքր կետերից։
Դիմելով տարբեր համայնքների բնակիչներին՝ նա կոչ է արել չհավատալ իր անվան հետ կապվող լուրերին։ «Եթե ձեզ համոզում են, թե այդ խանութները իմն են, պարզապես բոյկոտեք։ Եվ առհասարակ՝ ցանկացած բիզնես, որի անունը կկապվի ինձ հետ, բոյկոտե՛ք»,– նշել է Հակոբյանը։
Նրա խոսքով՝ նման կապակցումները «անպարկեշտ մեթոդներ» են, և այդ շրջանակները պետք է իրենց մեջ պարզաբանեն խնդիրները։

Լրահոս

Դիտել ավելին