ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն անդրադարձել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի տարածած տեսանյութին, որտեղ վերջինս հայտնում է թե ՔՊ-ն Սյունիքի մարզում դպրոցներ է փակում։ Չախոյանը տեսանյութում հրապարակել է լուսանկարներ, թե ինչ վիճակում է գտնվում տվյալ դպրոցը, ու նշում. «այո, մենք պատրաստվում ենք փակել այդ դպրոցը մի պարզ պատճառով, որովհետև կառուցելու ենք նորը»։