1300 տոննա ադրբեջանական A95 բենզինն արդեն հատում է Հայաստան–Վրաստան սահմանը. նախարար
19 Դեկտեմբեր, 2025 14:23
Այս պահին Հայաստան-Վրաստան սահմանն է հատում (Այրում կայարան) 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզինը, որը Հայաստան է տեղափոխվում Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։
Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը․ «Թերևս, սա ոչ միայն Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված խաղաղությունից հետո, այլև, առհասարակ, անկախությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է»,- նշել է նախարարը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Գաբալա քաղաքում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստան պետք է ուղարկվի SOCAR ընկերության կողմից արտադրված AI-95 բենզինը՝ 22 վագոնով։