Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ դեսպանի փոփոխությունը չի ազդի հայ-ամերիկյան քաղաքականության վրա․ դեսպանատուն

23 Դեկտեմբեր, 2025 12:01
ԱՄՆ դեսպանի փոփոխությունը չի ազդի հայ-ամերիկյան քաղաքականության վրա․ դեսպանատուն
Երեք տարի պաշտոնավարումից հետո ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հունվարի կեսին կավարտի իր աշխատանքը Հայաստանում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
Դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ դեսպանի հեռանալուց հետո Միացյալ Նահանգների քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ փոփոխության չի ենթարկվի։ Նշվում է, որ ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ իր գործընկերությանը և ակնկալում է հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հետագա զարգացում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի որոշմամբ մի շարք երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, հետ են կանչվել ամերիկացի դեսպաններ։

Լրահոս

Դիտել ավելին