Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացվող աշխատանքներն ամբողջությամբ ավարտված կլինեն մինչև ապրիլի 24-ը։ Այս մասին հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը նշել է, որ տարածված որոշ տեղեկություններ չեն համապատասխանում իրականությանը և ընդգծել է, որ զրպարտողներին դատի է տվել։
«Աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, և ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում որևէ խնդիր չի լինի»,- հայտարարել է Անդրեասյանը։