Կարևոր իրադարձություններ

Զելենսկին և Պուտինն ատում են իրար, դա դժվարացնում է կարգավորումը. Թրամփ

31 Հունվար, 2026 15:56
Զելենսկին և Պուտինն ատում են իրար, դա դժվարացնում է կարգավորումը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը մոտ են հակամարտության կարգավորման գործարքի կնքմանը։ Նրա խոսքով՝ Աբու Դաբիում օրերս մեկնարկած բանակցությունները արդյունավետ են եղել, և առաջիկա հանդիպումներում ևս հնարավոր է առաջընթաց։
«Զելենսկին և Պուտինն ատում են իրար, ինչը դժվարացնում է կարգավորումը։ Այնուամենայնիվ, կարծում եմ՝ լավ հնարավորություններ ունենք»,- նշել է Թրամփը։
Հունվարի 23-24-ը Աբու Դաբիում կայացած բանակցություններից հետո կողմերը հայտնել են, որ Կիևի և Մոսկվայի պատվիրակություններին հաջողվել է հաղթահարել մի շարք տարաձայնություններ, սակայն դեռևս չլուծված են մնում տարածքների և անվտանգության երաշխիքների հարցերը։ Ակնկալվում է, որ բանակցությունները կշարունակվեն, սակայն արդեն առանց Սպիտակ տան բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների մասնակցության։
Ինչ վերաբերում է Վաշինգտոնի միջնորդությամբ ավելի վաղ հայտարարված էներգետիկ հրադադարին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ հունվարի 30-ին ռուսական ուժերը ընդհանուր առմամբ չեն հարվածել ուկրաինական էներգահամակարգին։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը ևս հայելային կերպով դադարեցրել է ռուսական էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները։

Լրահոս

Դիտել ավելին