«Հայաստանում YouTube-ի դրամայնացումը, նախատեսվում է, որ կակտիվանա ապրիլի վերջ-մայիսի սկզբին:
ԱՄՆ գործընկերները փոխանցեցին, վերահաստատեցին Google ընկերության՝ վաղ առավոտյան արած հայտարարությունը: Հայաստանում, ամենայն հավանականությամբ, ապրիլի վերջին, մայիսի սկզբին կակտիվացվի դրամայնացնումը (մոնետիզացիան): Այսինքն՝ YouTube-ի գործընկերային փաթեթը կակտիվացվի Հայաստանում»,- ասել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: