Կարևոր իրադարձություններ

Հաջիևը խոսել է Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի դատավճիռների մասին

19 Փետրվար, 2026 13:00
Հաջիևը խոսել է Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի դատավճիռների մասին

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվի ռազմական դատարանի դատավճիռը ոչ միայն արդարության վերականգնումն է, այլև «ադրբեջանական ժողովրդին հսկայական տառապանքներ» բերած շուրջ 30-ամյա հակամարտության խորհրդանշական ու տրամաբանական ավարտը, որն ահռելի տառապանքներ պատճառեց ադրբեջանցի ժողովրդին: Այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Առաջ մղելով հակամարտության լուծման յուրահատուկ ռազմաքաղաքական մոդել և նախաձեռնելով հետհակամարտային խաղաղության օրակարգ՝ Ադրբեջանը նաև ապահովել է «պատասխանատվություն պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեջ» (չակերտները՝ Tert. am) մեղադրվող անձանց, այդ թվում՝ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց համար։

«Պատերազմական հանցագործությունների» (չակերտները՝ Tert. am) մեջ մեղադրվող անձին արդարացնելը հավասարազոր է այդ հանցագործությունների օրինականացմանը և հանցակից դառնալուն պատասխանատվության սկզբունքի խաթարմանը։

Կայուն խաղաղություն և էթնիկ հաշտեցում հնարավոր չէ ձեռք բերել առանց արդարադատության։

Ադրբեջանը կշարունակի իր հաստատակամ ջանքերը տարածաշրջանային խաղաղության օրակարգն առաջ մղելու և ամրապնդելու ուղղությամբ»,- գրել է նա:

Լրահոս

Դիտել ավելին