Կարևոր իրադարձություններ

ԱԽ նիստում քննարկել են ՀՀ-ի դեմ կիրառվող հիբրիդային uպառնալիքներին հակազդման միջոցառումները

27 Փետրվար, 2026 16:59
ԱԽ նիստում քննարկել են ՀՀ-ի դեմ կիրառվող հիբրիդային uպառնալիքներին հակազդման միջոցառումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Նիստին, Անվտանգության խորհրդի անդամներից բացի, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի բարեփոխումների ընթացքին, ՀՀ-ի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքներին հակազդման միջոցառումներին, ինչպես նաև առցանց հարթակներում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում, երեխաների պաշտպանությանն առնչվող հարցերին:

Լրահոս

Դիտել ավելին