Կարևոր իրադարձություններ

ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների համար դիտարկվում է Հայաստան փոխադրում՝ Օմանի միջոցով

01 Մարտ, 2026 18:52
ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների համար դիտարկվում է Հայաստան փոխադրում՝ Օմանի միջոցով
Չեղարկված թռիչքների պատճառով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիների համար կառավարությունը աշխատանքներ է իրականացնում՝ հնարավորության դեպքում օդային ճանապարհով Հայաստան փոխադրում կազմակերպելու ուղղությամբ։
Քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել համապատասխան հայտը ներկայացված հղմամբ։
ՀՀ դեսպանություն ԱՄԷ-ումը, ըստ հնարավորության, կաջակցի նաև թռիչքի համար ԱՄԷ-ից Մասկատ տեղափոխման հարցում։
Թռիչքի կազմակերպման պարագայում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին և տարեց անձանց։

Լրահոս

Դիտել ավելին