Կարևոր իրադարձություններ

Փետրվարի հարկային մուտքերը կազմել են 165.8 մլրդ դրամ․ աճը՝ շուրջ 13%

02 Մարտ, 2026 16:39
Փետրվարի հարկային մուտքերը կազմել են 165.8 մլրդ դրամ․ աճը՝ շուրջ 13%
2026 թվականի փետրվարին հարկ վճարողների հետ ապահովվել է 165.8 մլրդ դրամ հարկեր և տուրքեր, ինչը 2025 թվականի փետրվարի համեմատ ավելի է 19.1 մլրդ դրամով կամ շուրջ 13 տոկոսով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդուարդ Հակոբյանը։
 
Նրա խոսքով՝ փետրվարին հարկ վճարողներին վերադարձվել է 32.1 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 6.7 մլրդ դրամով կամ 26.2 տոկոսով։
 
Գրառման մեջ նշվում է, որ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացումը, ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված քայլերը, հարկ վճարողների կարգապահության աճը, ինչպես նաև վերլուծական և թվային գործիքակազմի ընդլայնումը կարևոր գործոններ են, որոնք նպաստում են տարեսկզբից արձանագրվող հարկային մուտքերի աճին։

Լրահոս

Դիտել ավելին