ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը կասկածի տակ է դրել միջազգային հանրային կարծիքի ուսումնասիրման տվյալների հրապարակման գործընթացը՝ անդրադառնալով International Republican Institute-ի (IRI) կողմից հրապարակված վերջին սոցհարցումներին։
Աբովյանի խոսքով՝ հրապարակված թվերը տարբերվում են այն տվյալներից, որոնք, ըստ նրա, մոտ մեկ շաբաթ առաջ արդեն հասանելի էին տարբեր քաղաքական ուժերին։
«Կա՞ մեկը, որ կարող է մեկնաբանել այս տարօրինակ տրանսֆորմացիան։ IRI-ի այսօր հրապարակած սոցհարցումների թվերը մոտ մեկ շաբաթ առաջ այս կամ այն ծավալով արդեն կային բոլոր քաղաքական ուժերի մոտ, բայց դրանք բոլորովին այլ թվեր էին»,– գրել է նա։
Նրա խոսքով՝ հարց է առաջանում, թե ինչպես ստացվեց, որ տվյալների հրապարակումը հետաձգվեց, իսկ ավելի ուշ հրապարակվեցին այլ թվեր։ Աբովյանը նաև նշել է, որ թվերի փոփոխությունը հիշեցնում է «Դաչա 2» տրամաբանություն։
Գրառման մեջ նա հիշեցրել է նաև, որ իշխանությունները նախկինում հայտարարել էին, թե «ոչ մի պարագայում թույլ չեն տալու «Գյումրի 2»»։
Աբովյանի կարծիքով՝ հրապարակված նոր թվերը կարող են տարբերվել նախկինում շրջանառվող տվյալներից։