Իսրայելը Իրանի և Լիբանանի դեմ գործողությունների իրականացման ընթացքում ընդունել է շուրջ 50 բեռնատար ինքնաթիռ՝ հրատապ ռազմական մատակարարումներով։ Այս մասին հայտնել է հրեական պետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ընդհանուր առմամբ, 10 օրվա ընթացքում Իսրայել է հասցվել ավելի քան 1,000 տոննա ռազմական նշանակության տարբեր բեռներ, ներառյալ՝ սպառազինություն, սարքավորումներ, տարբեր տեսակի զինամթերք, թվարկել են նախարարությունում։
Տեքստում նշված չէ, թե կոնկրետ որ երկրներից են ժամանել այդ բեռները, սակայն նշված է, որ մատակարարումների կազմակերպման համար պատասխանատու են նաև ԱՄՆ-ում և Գերմանիայում Իսրայելի ՊՆ ներկայացուցչությունները։ Ակնկալվում է, որ մոտ ժամանակներս այդ մատակարարումների ծավալները կավելանան, հավելել են նախարարությունում։