Կարևոր իրադարձություններ

Երևանի դպրոցներից մեկից 11-ամյա աղջնակը ծեծի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց

18 Մարտ, 2026 10:15
Երևանի դպրոցներից մեկից 11-ամյա աղջնակը ծեծի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցներից մեկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 11-ամյա երեխա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»։
Ինչպես հայտնում է shamshyan.comը, ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած երեխայի մայրը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, դպրոցում իր երեխան բանավոր տարաձայնություն է ունեցել դասընկերուհու հետ, ինչից հետո վերջինս ձեռքերով և ոտքերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել երեխային։
Արդյունքում՝ տուժածի մարմնի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ փորի և ծնկների շրջանում, առկա են կապտուկներ։
Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանությունի Մալաթիայի բաժնում կազմվել են համապատասխան նյութեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին՝ հետագա քննության համար։

Լրահոս

Դիտել ավելին