Կարևոր իրադարձություններ

Վեդիում հայտնաբերվել են ապօրինի պահվող զենք և թմրամիջոց

23 Մարտ, 2026 17:33
Վեդիում հայտնաբերվել են ապօրինի պահվող զենք և թմրամիջոց
Ներքին գործերի նախարարության ոստիկանությունի Վեդիի համայնքային ոստիկանության բաժնի ծառայողները օպերատիվ տվյալների հիման վրա բացահայտել են ապօրինի պահվող զենք և թմրամիջոց։
Տեղեկությունների համաձայն՝ Նոր կյանք գյուղի 60-ամյա բնակիչը իր տնօրինած շինությունում պահել է որսորդական հրացան և թմրամիջոց։
Կատարված զննությամբ հայտնաբերվել են 16 մմ տրամաչափի ողորկափող հրացան, փամփուշտներ և 28,2 գրամ թմրամիջոցի նմանվող զանգված։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն։

Լրահոս

Դիտել ավելին