Կարևոր իրադարձություններ

«Աշխարհի լավագույն բանկեր» 33-րդ ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ

24 Մարտ, 2026 12:26
«Աշխարհի լավագույն բանկեր» 33-րդ ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ

Global no Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 33-րդ ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ։ Հաղթող 23 բանկերն ընտրվել են շուրջ 150 երկրից ու տարածքից` հիմնվելով այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են ակտիվների աճը, եկամտաբերությունը, աշխարհագրական ծածկույթը, ռազմավարական գործընկերությունները, բիզնեսի զարգացումն ու նորարարությունը: Գնահատման ընթացքում հաշվի են առնել նաև ֆինանսական շուկաների ու վարկանիշային գործակալությունների վերլուծաբանների, բանկային խորհրդատուների և ֆինանսական ոլորտում ներգրավված այլ մասնագետների կարծիքները:

 

Global Finance-ը շեշտում է, որ 2026թ.-ի մրցանակակիրբանկերը բարդ շուկայական պայմաններում կարողացել են արձագանքել իրենց հաճախորդների կարիքներին և արձանագրել տպավորիչարդյունքներ՝ միաժամանակ հիմք ստեղծելով ապագա հաջողությունների համար։ Ամսագրի գնահատմամբ, հաղթող կազմակերպությունները սակագների և համաշխարհային առևտրի շուրջ շարունակվող անորոշության պայմաններում հմուտկերպով կառավարել են իրենց ակտիվներն ու պարտավորությունները։

 

«Աշխարհաքաղաքական անկայունության, աճող ֆինթեք մրցակցության պայմաններում բանկայինհամակարգը շարունակում է ցուցաբերել դիմադրողականություն», - նշել է Global Financeամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն: «2026 թվականի «Աշխարհի լավագույն բանկեր» մրցանակաբաշխությունըպարգևատրում է այն հաստատություններին, որոնք լավագույնս կառավարում են իրենց ակտիվներն ու պարտավորությունները՝ միաժամանակ ներդրումներ կատարելով թվային նորարարության և արհեստական  բանականության մեջ՝ իրենց հաճախորդների փոփոխվող կարիքները բավարարելու համար»։

 

«Հայաստանի լավագույն բանկ» մրցանակին Ամերիաբանկն արժանանում է 11-րդ անգամ։

 

 

«Շնորհակալություն եմ հայտնում Global Finance-ին այս հեղինակավոր մրցանակի համար։

Այս ձեռքբերումը փոփոխվող միջավայրում մարդակենտրոնությունը պահպանելու, ինչպես նաև թվային հարթակները զարգացնելու ու տեխնոլոգիական նորարարություններին համընթաց քայլելու մեր հանձնառության ճանաչումն է: Եվս մեկ անգամ Հայաստանի լավագույն բանկ ճանաչվելը մեզ համար շատ պատվաբեր և, միևնույն ժամանակ,պարտավորեցնող է: Ամերիաբանկը շարունակում է  հավատարիմ մնալ հաճախորդներին միջազգային որակի ֆինանսական ծառայություններ և գործարար լուծումներ տրամադրելու իր առաքելությանը», - նշել է Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

 

Հավելենք, որ Ամերիաբանկը` որպես Lion FinanceGroup (LFG) միջազգային ֆինանսական խմբի մաս, 2026թ. մարտի 20-ին արդեն պաշտոնապես միացել էաշխարհի առաջատար բորսաներից մեկի` Լոնդոնի ֆոնդային բորսայի (London Stock Exchange) FTSE 100 ինդեքսին։ 2026թ մարտի 23-ին այս փոփոխությունը մտել է ուժի մեջ: 

 

Լրահոս

Դիտել ավելին