Կարևոր իրադարձություններ

Հայտնի է՝ ինչու է աշխատանքից ազատվել վարչապետին հարվածելու փորձ արած երիտասարդի գործը քննած քննիչը

03 Ապրիլ, 2026 20:49
Հայտնի է՝ ինչու է աշխատանքից ազատվել վարչապետին հարվածելու փորձ արած երիտասարդի գործը քննած քննիչը

Քննչական կոմիտեն հայտնել է, թե ինչու է աշխատանքից ազատել քննիչին, որը զբաղվում էր Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցու գործով:

«Հակոբ Հակոբկոխյանն թույլատրել է այլ անձանց, մասնավորապես՝ ԶԼՄ ներկայացուցիչներին առանց անհրաժեշտության խուզարկության վայր մուտք գործել, ինչպես նաև Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների խախտում, այն է՝ ԶԼՄ-ով նախաքննության տվյալների անհարկի հրապարկում, ինչի առթիվ ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն»,–հայտնել են գերատեսչությունից: 

Հավելենք՝ Հակոբ Հակոբկոխյանը հրավիրվել է Ներքին անվտանգության վարչություն բացատրություն տալու համար, որից հետո դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին:

Լրահոս

Դիտել ավելին