Կարևոր իրադարձություններ

Արագածոտնում բախվել են «Kia Forte»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կա 1 զnh, 2 վիրավnր

05 Ապրիլ, 2026 21:30
Արագածոտնում բախվել են «Kia Forte»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կա 1 զnh, 2 վիրավnր

Այսօր ժամը 13։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 59 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Ո․-ի վարած «Kia Forte» մակնիշի և 21-ամյա Հայկ Օ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդները և 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս բերելու համար ապա հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականը։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ վիրավորներից 21-ամյա Հայկ Օ․-ն գիտակցության չգալով՝ մահացել է։

Լրահոս

Դիտել ավելին