ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լիովին պատրաստ կլինի նոր ռազմական հարված հասցնել Իրանին, եթե Վաշինգտոնը նման որոշում կայացնի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ հերթական խոշոր հարվածի անհրաժեշտությունը հնարավոր է, սակայն ինքը դեռևս վերջնականապես վստահ չէ դրանում։ Թրամփը միաժամանակ հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է մինչև հաջորդ շաբաթվա սկիզբը հետաձգել ռազմական գործողությունները՝ դիվանագիտությանը ևս մեկ հնարավորություն տալու համար։