Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները մնում են Ուկրաինայի մայրաքաղաքում՝ չնայած Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ Կիևի «որոշումների կայացման կենտրոններին» հարվածելու նոր զգուշացումներին։ Միևնույն ժամանակ, Կալասի այն պնդմանը, թե «Ամերիկան հեռացավ» Կիևից, կտրուկ արձագանքել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանությունը՝ հայտարարելով, որ իրենք շարունակում են բնականոն աշխատանքը, իսկ տարհանման մասին լուրերը կեղծ են։ Ամերիկյան կողմը շեշտել է, որ անվտանգության վիճակը պարբերաբար վերանայվում է, և վերահաստատել է իր քաղաքացիներին ուղղված կոչը՝ զերծ մնալ Ուկրաինա այցելություններից։