ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հստակ տնտեսական նախազգուշացմամբ՝ ուղղված Երևանին, և հայտարարել, որ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու և դեպի Եվրամիություն (ԵՄ) վերակողմնորոշվելու պարագայում Հայաստանը կանգնելու է լուրջ ֆինանսատնտեսական ճգնաժամի առջև։ Պուտինի հաշվարկներով՝ էներգակիրների գների անխուսափելի բարձրացումը կարող է հանգեցնել Հայաստանի ՀՆԱ-ի մինչև 14%-ի կորստի, քանի որ ռուսական և եվրոպական շուկաների սակագները համեմատելի չեն։ Բացի այդ, ՌԴ ղեկավարը շեշտել է, որ ինտեգրացիոն կառույցից դուրս գալը կբերի մաքսային վերահսկողության, տրանսպորտային սահմանափակումների և առևտրաշրջանառության անկման։