ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Իրանի հետ համաձայնագրի կնքման և հրադադարի հնարավոր երկարաձգման վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը։ Ինչպես հայտնում է «The New York Times»-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, Վաշինգտոնում կայացել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաների երկու ժամ տևած փակ խորհրդակցություն, որը, սակայն, հանգուցալուծում չի ունեցել։ Չնայած ԱՄՆ վարչակազմը լավատես է և կարծում է, որ կողմերը չափազանց մոտ են ընդհանուր հայտարարի գալուն, բանակցային գործընթացում դեռևս առկա են լուրջ տարաձայնություններ, որոնցից ամենաառանցքայինը Իրանի՝ արտերկրում սառեցված ֆինանսական միջոցների ապասառեցման խնդիրն է։