Կարևոր իրադարձություններ

Ստի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30 Մայիս, 2026 18:06
Ստի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Իվետա Տոնոյանը կոշտ քննադատության է ենթարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին՝ վերջինիս կողմից ընդդիմության հասցեին հնչեցրած մեղադրանքներից հետո։ Տոնոյանը իշխանության ներկայացուցչի հայտարարությունները որակել է վիրավորական և ընդգծել, որ գործող քաղաքական ուժը, որի կառավարման տարիները նա բնորոշել է որպես «ստի և չկատարված խոստումների խորհրդանիշ», բարոյական իրավունք չունի ուրիշներին մեղադրելու ստախոսության մեջ։ ԲՀԿ ներկայացուցիչը հիշեցրել է 2021 թվականի նախընտրական ծրագրի դրժված դրույթները և զգուշացրել, որ իշխանության ներկայիս արտաքին քաղաքական վեկտորը դեպի Եվրամիություն (ԵՄ) կարող է տնտեսական ու անվտանգային ծանր հետևանքներ ունենալ երկրի համար։

 

Լրահոս

Դիտել ավելին