Կարևոր իրադարձություններ

Վահագն Ալեքսանյանի պնդմանն ի պատասխան՝ շեշտվում է, որ նպատակը ոչ թե կոնկրետ ուժի, այլ յուրաքանչյուր քվեի պաշտպանությունն է. Տոնոյան

09 Հունիս, 2026 00:47
Վահագն Ալեքսանյանի պնդմանն ի պատասխան՝ շեշտվում է, որ նպատակը ոչ թե կոնկրետ ուժի, այլ յուրաքանչյուր քվեի պաշտպանությունն է. Տոնոյան

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Վահագն Ալեքսանյանի այն պնդմանը, թե հրապարակված փաստաթղթերից հետո որոշ ընտրատարածքներում ավելացել են հենց ՔՊ-ի ձայները, հնչել է պաշտոնական պատասխան-պարզաբանում։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ իրականացվող իրավական գործընթացի գլխավոր նպատակը ոչ թե այս կամ այն ուժի ձայների մեխանիկական ավելացումն ու պակասեցումն է, այլ յուրաքանչյուր քաղաքացու քվեի ճշգրիտ հաշվառումը։

Միևնույն ժամանակ փաստվում է, որ նույնիսկ միայն մեկ ընտրատարածքում արձանագրված բացթողումը բավարար էր, որպեսզի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) ստանար խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4 տոկոսանոց ընտրական շեմը հաղթահարելու քվեները, սակայն խախտումների աշխարհագրությունն անհամեմատ ավելի մեծ է։

 

Լրահոս

Դիտել ավելին