Կարևոր իրադարձություններ

American Airlines-ի ուղևորը փորձել է կռվել բոլորի հետ և կծել է կողքին նստածին

22 Հունիս, 2026 21:24
American Airlines-ի ուղևորը փորձել է կռվել բոլորի հետ և կծել է կողքին նստածին

American Airlines ավիաընկերության՝ Շառլոթից (Հյուսիսային Կարոլինա) դեպի Ֆիլադելֆիա ուղևորվող չվերթի ժամանակ ուղևորներից մեկը ագրեսիվ վարքագիծ է դրսևորել և կծել մեկ այլ ուղևորի։ Ինչպես հայտնում է CBS News-ը, միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը՝ ինքնաթիռի վայրէջքի նախապատրաստման ընթացքում։ Օդաչուի և դիսպետչերների բանակցությունների ձայնագրությունից պարզ է դառնում, որ ոչ ադեկվատ վիճակում գտնվող տղամարդը «փորձել է կռվել բոլորի հետ»։ Օդանավի անձնակազմի խնդրանքով Ֆիլադելֆիայի միջազգային օդանավակայանում վայրէջքից անմիջապես հետո (ԱՄՆ արևելյան ժամանակով ժամը 10:00-ից քիչ առաջ) ինքնաթիռին են մոտեցել իրավապահներն ու բուժաշխատողները։

 

Լրահոս

Դիտել ավելին