Կարևոր իրադարձություններ

Վարչապետի և Շարմազանովի հարաբերություններն ավելի փայլուն են, քան իմն ու վարչապետինը

28 Հոկտեմբեր, 2015 16:22
Վարչապետի և Շարմազանովի հարաբերություններն ավելի փայլուն են, քան իմն ու վարչապետինը

«Այո»-ի կենտրոնական շտաբի պետի տեղակալներն իրենց լծակները չեն օգտագործելու հանրաքվեի քարոզարշավի ժամանակ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով, շտաբի այս կազմը նշանակում է, թե իրենք ինչքան լուրջ են վերաբերում Սահմանադրական փոփոխություններին:

«Այնպես պետք է կազմակերպենք, որ խոցելի տեղ չունենա: Որևէ վերահսկողական լծակ չենք օգտագործելու, ընտրվել են այն մարդիկ, որոնք մեծ փորձ ունեն: ՏԿԱԻՆ նախարարը  պետք է կորդինացնի մարզպետների աշխաըտանքը, Ձեր խոնարհ ծառան պետք է կորդինացնի մեծամասնական պատգամավորների աշխատանքաները, Վիգեն Սարգսյանը պետք է զբաղվի քարոզչական կազմակերպչական աշխատանքներով, Հովիկ Հովսեփյանը պետք է իրականացնի և քաղաքային, և մարզային կազմակերպչական աշխատանքներ: Որևէ մեկը, որպես այդպիսին, իր մասնագիտությունը չի կիրառելու քարոզարշավի ժամանակ, նրանք հանդես են գալու որպես շտաբի անդամներ, որևէ վերահսկողական լծակների անհրաժեշտություն չկա դրա համար»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Էդուարդ Շարմազանովի՝ այս գործընթացներից դուրս մնալու հետ կապված՝ Վ. Բաղդասարյանը նշեց, որ նպատակահարմար են գտել, որ քարոզչական աշխատանքներով զբաղվի Վիգեն Սարգսյանը, իսկ Էդուարդ Շարմազանովը կա և մնում է որպես մամուլի խոսնակ:

Shabat.am-ի դիտարկմանը, թե շրջանառվող տեղեկությունների համաձայն, Շարմազանովը չի ընդգրկվել շտաբի կազմում վարչապետի հետ ունեցած վատ հարաբերությունների պատճառով, Բաղդասարայնը զարմացավ. «Այդ ո՞վ է նման մեկնաբանություն արել, նրանց հարաբերությունները փայլուն են, ավելի փայլուն, քան ես և վարչապետը»:

Հիշեցնենք, որ «Այո»-ի շտաբի պետն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իսկ նրա վեց տեղակալներ են նշանակվել Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, պատգամավոր Կարեն Կարապետյանը, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը, Նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովիկ Հովսեփյանը եւ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Լրահոս

Դիտել ավելին