Փողոցներում երկու կասկածելի իր գտնելու պատճառով տարհանվել են Մադրիդի և Բարսելոնի երկու շրջանների բնակիչները, սակայն սպառնալիքը կեղծ է եղել, գրում է RIA Novosti-ն:
Բարսելոնի Գլորիես Կատալանես հրապարակում կասկածելի ավտոմեքենա է հայտնաբերվել: Ոստիկանությունը տարհանել է հարակից փողոցների բնակչությանը: «Ներսում պայուսակ կամ այլ առարկա էր, որը կասկած առաջացրեց, թե խոսքը պայթուցիկ սարքի մասին է»,- ասել են ոստիկանությունում: Ստուգման արդյունքում ոչ մի վտանգավոր բան չի հայտնաբերվել:
Մադրիդի Կուսկո շրջանում` ֆինանսների նախարարության մերձակայքում ուսապարկ է գտնվել: Տարհանում է տեղի ունեցել, սակայն սպառնալիքը կեղծ է եղել: Պայթուցիկ սարքերի ապաակտիվացման ստորաբաժանման շները կասկածելի ոչինչ չեն հայտնաբերել: