Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝
«Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան վերադարձել է Կաննի միջազգային կինոփառատոնից՝ զգալի հաջողություններով։
«Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամ»-ի հովանավորությամբ առաջին անգամ բացված հայկական տաղավարը գրանցել է աննախադեպ արդյունքներ՝ 15 միջազգային պայմանագիր, տասնյակ հանդիպումներ և համագործակցությունների հիմք՝ հայկական կինոյի առաջխաղացման համար։
Այս հաջողությունները ևս մեկ հաստատում են, որ միասին կարող ենք հայկական մշակույթը պատվով ներկայացնել միջազգային հարթակում»։