Մայիսի 25-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմանում Երևանի բնակիչ 19-ամյա Դավիթ Դ.-ն իր վարած Mercedes ML350 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ի հատվածում, դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն. ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։