Կարևոր իրադարձություններ

Պուտինը և Նեթանյահուն քննարկել են Մերձավոր Արևելքում լարված իրավիճակը

29 Հուլիս, 2025 13:00
Պուտինը և Նեթանյահուն քննարկել են Մերձավոր Արևելքում լարված իրավիճակը

Ռուսաստանի նախագահը և Իսրայելի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել: Կրեմլի տվյալով՝ Վլադիմիր Պուտինը և Բենիամին Նեթանյահուն քննարկել են Մերձավոր Արևելքում լարված իրավիճակը։

«Ռուսական կողմը վերահաստատել է անսասան դիրքորոշումը՝ տարածաշրջանում առկա խնդիրները և հակամարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու օգտին»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

Վլադիմիր Պուտինն ընդգծել է Սիրիայի միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման, արաբական հանրապետության ներքաղաքական կայունության ամրապնդման կարևորությունը: Կրեմլի ղեկավարի խոսքով՝ երկրի էթնիկ և կրոնական խմբերի իրավունքները և շահերը պետք է հաշվի առնվեն։

«Իրանա-իսրայելական հակամարտության վերջին էսկալացիայի ֆոնին ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստելու միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացներին»,- հավելել են Մոսկվայից:

 

Երկու երկրի ղեկավարները համաձայնել են շարունակել երկխոսությունը միջազգային և երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։

Լրահոս

Դիտել ավելին