Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է նոր կենտրոնական պաշտպանի ձեռք բերել,- այդ մասին տեղեկացնում է «El Mundo Deportivo»-ն։
Դրա հետ կապված կատալոնական ակումբը հետաքրքրվում է Մադրիդի «Ատլետիկոյի» ուրուգվայցի պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսի ծառայություններով։ 20-ամյա ֆուտբոլիստի խաղային որակները դուր են գալիս «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին։
«Ատլետիկոյի» հետ Խիմենեսի պայմանագիրն ավարտվում է 2018 թվականին։