Կարևոր իրադարձություններ

Պուտինն ուղերձ է հղել Թրամփին

04 Հուլիս, 2026 12:00
Պուտինն ուղերձ է հղել Թրամփին

Ռուսաստանի Դաշնությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները, հանդիսանալով միջուկային երկու խոշորագույն տերությունները, առանձնահատուկ պատասխանատվություն ունեն համաշխարհային կայունության ու անվտանգության հարցում։

 

Այս մասին նշված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռագրում՝ ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Միացյալ Նահանգների Անկախության 250-ամյակի առթիվ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

 

«Եվ այսօր Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները, որպես երկու խոշորագույն միջուկային տերություններ, հատուկ պատասխանատվություն են կրում գլոբալ մասշտաբով անվտանգության եւ կայունության ապահովման համար»,-հայտարարել Է Պուտինը՝ նշելով, որ անցած երկուսուկես դարերի ընթացքում երկրների միջեւ հարաբերությունների տարեգրության մեջ բազմաթիվ փառահեղ էջեր են գրվել:

 

«Մենք դաշնակիցներ էինք երկու համաշխարհային պատերազմներում, միասին ազատեցինք մարդկությանը նացիզմի սարսափներից, իսկ հետո կարևոր դեր խաղացինք ժամանակակից աշխարհակարգի հիմքերի կայացման գործում»,-նշել Է նախագահը:

 

Ռուսական պետության ղեկավարը նաև ընդգծել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև փոխշահավետ գործակցության ձևավորումը բխում է ողջ մոլորակի շահերից։

Լրահոս

Դիտել ավելին