Կարևոր իրադարձություններ

ՊՆ-ում այսօր թեժ գիծ է գործելու` ընտրությունների հետ կապված

02 Ապրիլ, 2017 11:25
ՊՆ-ում այսօր թեժ գիծ է գործելու` ընտրությունների հետ կապված

ՀՀ ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների քվեարկության օրը` ապրիլի 2­ին, ժամը 08.00-­ից մինչև 20.00­-ն, գործելու է ՀՀ պաշտպանության նախարարության «Թեժ գիծը»:

ՀՀ պաշտպանության նախարարությունից հորդորում են զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում զանգահարել 1­-28 անվճար հեռախոսահամարին:

ՀՀ ոստիկանության հրապարակած վերջին տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է 2 միլիոն 564 հազար 195, հաշվառում չունեցող ընտրողների թիվը` 915: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվն, ըստ տվյալների, 2001 է:

Լրահոս

Դիտել ավելին