Համացանցում հրապարակվել է ավստրալացի հրշեջների դիմանկարներով 2018 թվականի օրացույցը, որին անհամբեր սպասել են ամբողջ աշխարհում:
Bored Panda-ն գրում է, որ օրացույցից ստացված միջոցները կուղարկվեն Children’s Hospital Foundation մանկական բարեգործական հիմնադրամին:
Օրացույցում տեղ գտած տղամարդիկ առանձնանում են գեղեցիկ արտաքինով և կրքոտությամբ: Հրշեջները պատկերված են աշխատանքի պահին կամ իրենց կենդանիների հետ:










