Գիտե՞ք՝ ինչ են սպասում տղամարդիկ կանանցից: Ի՞նչ պետք է անել, որպեսզի տղամարդը ցանկանա հենց ձեզ հետ լինել: Ի՞նչ անել, որ նա ձեզ հետ հարմարավետ և հանգիստ զգա:
Ամուսնալուծությունների հիմանկան պատճառ է հանդիսանում այն, որ կանայք մոռանում են տղամարդկանց շահերի և ցանկությունների մասին: Ներկայացնում ենք այն կետերը, որոնք տղամարդիկ սպասում են կանանցից:
- Հարգանք՝ հարգեք ձեր տղամարդուն, նա հենց դա է ձեզանից սպասում: Տղամարդիկ միշտ կձգտեն այն կանանց, ովքեր հարգում են նրանց:
- Հավատացեք ձեր տղամարդուն՝ հավատացեք նույնիսկ այն ժամանակ, երբ նա ոչնչի դեռ չի հասնում: Միշտ էլ լինում են անհաջողություններ: Հիշեք՝ յուրաքանչյուր հաջողակ տղամարդու մեջքին ուժեղ կին է կանգնած:
- Հարգեք տղամարդկանց ինքնավարելու ցանկությունը՝ թույլ տվեք նրանց միայնակ մնալ իրենց մտքերի հետ: Թույլ տվեք շփվել ընկերների հետ:
- Երբ տղամարդը սխալվում է իսկ կինն այդ տեսնում է՝ ավելի լավ է չխոսել այդ մասին: Չարտահայտել «ես քեզ ասում էի» նախադասությունը: Լավ կլինի պորհուրդներ չտաք:
- Տղամարդուն գործերում ուղեկցող է պետք: Քիչ տղամարդիկ կցանկանային, որ իրենց կանայք գործերին չմասնակցեն: Շատ տղամարդիկ սպասում են, որ կանայք միջամտեն իրենց աշխատանքներում, հետաքրքրվեն և միասին որևէ եզրահանգման գալ:
- Ցանկալիին շահարկման միջոցով մի հասեք: Ովելի ավելի լավ է բացատրել, որ այդ քայլին դիմելն ավելի ճիշտ կլինի:
- Տղամարդու համար կարևոր է ֆիզիկական կոնտակտը: Այնպես արեք, որ նա ցանկանա ձեզ դիպչել: Նրան պետք է հաճելի լինի ձեզ մոտենալը:
- Տղամարդն ուզում է մնալ այնպիսին, ինչպիսին նա կա: Նա ցանկանում է, որ իրեն սիրեն հենց իր բնական և սովորական էության համար: Մի հրամայեք նրան՝ ինչպես ուտել, նստել կամ ընդհանրապես շարժվել:
- Տղամարդը սպասում է, որ իրեն հասկանան: Նրա սխալներին, անհաջողություններին սովորական վերաբերվեք: Նրբազգացությունը ձեր տղամարդուն կստիպի ձեզ ավելի շատ վստահել:
- Տղամարդը սպասում է, որ իր կինը կբացատրի, թե ինչպես հասկանալ կնոջը: Տղամարդկանց այդքան էլ հեշտ չէ հասկանալ կանանց մտածելակերպը: