Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի բոլոր յոթ անդամների դաժան սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանին այսօր նախաքննական մարմինը հայտարարել է նախաքննության ավարտի մասին:
Ինչպես «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց Ե.Սարգսյանն, ինքը միջնորդել է տրամադրել 26 հատոր կազմող գործի նյութերը՝ ծանոթանալու համար, պատճենահանվելուց հետո դրանք կտրամադրվեն կողմին: Նյութերի պատճենների տրամադրումից հետո էլ փաստաբանը կմիջնորդի որոշակի ժամանակ տրամադրել գործի նյութերին ծանոթանալու համար: