Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ հրամանատարաշտաբային զորավարժությանը
06 Օգոստոս, 2024 00:30
Հայաստանը չի մասնակցի սեպտեմբերի սկզբին Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժությանը: Այս մասին հայտնել են կազմակերպությունից։
ՀՀ-ն չի մասնակցի նաև ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2024» զորավարժություններին, որոնք անցկացվելու են օգոստոսի 14-16-ը Նովոսիբիրսկում։