Կարևոր իրադարձություններ

Երևան-Երասխ ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

11 Օգոստոս, 2024 21:06
Երևան-Երասխ ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Օգոստոսի 11-ին՝ ժամը 10:32-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Վեդու կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 41-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի մոտակայքում, բախվել են «GAZ» (վարորդ՝ Է. Գ., ծնված 1962 թ․) և «VAZ» (վարորդ՝ Վ. Վ., ծնված 2002 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Գ. Վ.-ն (ծնված 2008 թ․) և Է. Զ.-ն (ծնված 2008 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները Գ․ Վ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, մեքենան մոտեցրել ավտոքարշակին և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին