Որքան է կազմել հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը
22 Օգոստոս, 2024 18:00
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. հուլիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով՝ եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 750 863, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 33 097-ով կամ 4.6%-ով: